Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը. Արայիկ Հարությունյան
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի դեմ ռուսական լրատվամիջոցներում սանձազերծված հիբրիդային պատերազմում, որն ուղղված է Հայաստանի պետականության դեմ, խոստացել են, որ հայտնի հեքիաթի օրինակով՝ ով ասի ավելի մեծ սուտ, կստանա պալատի/Կրեմլի կեսը:
Այսօրվա ամնամեծ ֆեյքը, որի մեջ երկու մեծ սուտ է: Ընդ որում՝ ամեն ինչ տեղի է ունեցել տեսախցիկների առաջ: Խնդրում եմ տարածել:
Սեպտեմբերի 20-ին ցուցարարները ներխուժել են Կառավարության շենք եւ այնտեղ «հանդիպել ամերիկացի դեսանտայինների»:
Բացարձակ ապատեղեկատվություն է. որևէ ցուցարար այդ օրը Կառավարության շենք չի ներխուժել, առավել ևս՝ այնտեղ որևէ ամերիկացի դեսանտային չի եղել:
Հ.Գ. Ոնց է ստացվել, որ ռուսական հեռուստաալիքների ամենաստոր պրոպագանդիստները հայեր են՝ Մարգարիտա Սիմոնյան, Տիգրան Քեոսայան, Արամ Գաբրիելյանով, Սեմյոն Բաղդասարով, Ռոման Բաբայան, Սերգեյ Կուրղինյան, Անդրանիկ Միհրանյան և այլն»,- գրել է Հարությունյանը:
Կարծիքներ