Անվադողերի վերանորգման կետից գողացել են 450.000 դրամի տարբեր սարքավորումներ ու գործիքներ
Արարատի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել և երկու անձի են ձերբակալել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Օգոստոսի 4-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին 24 և 33 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը` Սուրենավան գյուղի, մյուսը` Արարատ քաղաքի բնակիչ է:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք մարտ ամսին Սուրենավան գյուղի մի տնից կենցաղային ապրանք են հափշտակել:
Արարատ քաղաքի տարբեր թաղամասերում` քար շինություններից, վագոն տնակից, արտադրամասից ու հանգստյան գոտուց հափշտակել էին շինարարական, արհեստագործական գործիքներ ու կենցաղային ապրանք: Եվ սա ամենը չէր:
Ոստիկանները պարզել են, որ նախորդ տարվա դեկտեմբերին կասկածվողներն Արարատ գյուղի անվադողերի վերանորգման կետից տարբեր սարքավորումներ ու գործիքներ են գողացել` պատճառելով մոտ 450.000 դրամի նյութական վնաս, նույն գյուղի մեկ այլ վագոն-տնակից մոտ կես միլիոն դրամի գործիքներ էին հափշտակել, իսկ այս տարվա փետրվարին Սուրենավան գյուղի մի տան բակից գողացել էին 470.000 դրամի կենցաղային ապրանք:
Բերման ենթարկվածները ձերբակալվել են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ