Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Մայիսի 18-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Հնդկաստանի Պունե քաղաքում կայացած Համաշխարհային գործարարության հնդկական ֆորումի (GIBF) քննարկումներին:

Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Վահագն Աֆյանը Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի (Enterprise Armenia) հետ համագործակցությամբ կազմված սահիկաշարով ֆորումի մասնակիցներին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի գործարար հնարավորությունների, մասնավորապես՝ վերջին շրջանում գրանցված տնտեսական նպաստավոր ցուցանիշների և ներդրումային միջավայրի առավելությունների մասին:

Հաջորդիվ կայացած հարց ու պատասխանի ընթացքում, անդրադարձ է կատարվել հայ-հնդկական առևտրատնտեսական համագործակցության խորացման ոլորտային ուղղություններին, իսկ այնուհետև՝ գործարարների հետ առանձին ձևաչափով հանդիպումներին, տեղեկություններ են փոխանցվել Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունների վերաբերյալ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում