Ռուսաստանում 1918 թվականից ի վեր առաջին անգամ դեֆոլտ է
Ռուսաստանի կողմից մայիսի 27-ին վճարվող մոտ 100 միլիոն դոլար արտոնյալ վարկի ժամկետը լրացել է երկուշաբթի գիշերը, և վերջնաժամկետը համարվում է դեֆոլտ։
Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը: «Интерфакс»-ի հաղորդմամբ՝ նշվում է, որ դա «արևմտյան ավելի խիստ պատժամիջոցների գագաթնակետն էր, որոնք կտրում էին վարկատուների վճարումների ուղիները», ու դա տեղի ունեցավ 1918 թվականից ի վեր առաջին անգամ։
Գործակալության տվյալներով՝ «սա երկրի տնտեսական, ֆինանսական և քաղաքական մեկուսացման սարսափելի նշան է, քանի որ ԿԲ արժութային պահուստները սառեցված են, իսկ խոշորագույն բանկերը՝ կտրված համաշխարհային ֆինանսական համակարգից»։
Bloomberg-ը, սակայն, ընդունում է, որ, «հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսությանը և շուկաներին արդեն հասցված վնասը, դեֆոլտը հիմնականում խորհրդանշական է և քիչ նշանակություն ունի ռուսների համար»:
Կարծիքներ