Մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ աջակցել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը
Պատերազմական ու դրան հաջորդող ամիսների ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված աշխատանքներում իրենց ներդրումն են ունեցել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ կամավորներ։
Բարձր գնահատելով կատարված աշխատանքը՝ նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ու նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը հանդիպել են հասարակական կազմակերպությունների ու նախարարության աշխատանքներում ներգրավված կամավորների հետ՝ շնորհակալություն հայտնելու նրանց պատրաստակամության, կատարած անգնահատելի աշխատանքի և աջակցության համար։
Կարծիքներ