Ամենևին զարմանալի չէ, որ շարժման շատ անդամներ վարքուբարքով բացարձակ չեն տարբերվում իրենց առաջնորդից.Ստյոպա Սաֆարյան
Ամենևին զարմանալի չէ, որ շարժման շատ անդամներ վարքուբարքով բացարձակ չեն տարբերվում իրենց առաջնորդից. քաղաքական խոսքի փոխարեն’ վիրավորանք, բացատրության փոխարեն’ հոգեխանգարմունք։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։
Ստորև գրառումն ամբողջությամբ.
Նոնսենս 1. Շարժման առաջնորդը գալիս է «վճռական» հանրահավաքի առանց քաղաքական խոսքի։
Նոնսենս 2. Շարժման առաջնորդը լրագրողի տված հարցը կամ մի քանի անգամ ձեռնարկած շատ կոռեկտ փորձը` ստանալու շատ տարրական հարցի պատասխանը, համարում է «չափերից դուրս գալ» կամ «նազոյլիվստ»։
Նոնսենս 3. Շարժման առաջնորդը բացատրություն չունի, թե այսքան բազմապիսի դիմակահանդեսից հետո ինչու է Նիկոլ Փաշինյանն իր տեղում։
Հետգրություն.
ամենևին զարմանալի չէ, որ շարժման շատ անդամներ վարքուբարքով բացարձակ չեն տարբերվում իրենց առաջնորդից. քաղաքական խոսքի փոխարեն’ վիրավորանք, բացատրության փոխարեն’ հոգեխանգարմունք…
Այսօր հանրահավաքի մեկնարկի պահին Տերյան-Բայրոն խաչմերուկում պայմանավորված էի մարդ հանդիպել։ Երեք գերշպարված (գրեթե պատի ծեփի հաստության մակիաժով), պլպլան ալ կարմիր շրթներկով, գեղամեջի շորերը հագած 50-60-ի միջակայքի երեք լաոուհի Բայրոնով սուրում էին դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Իմ կանգնած վայրը մի քանի մետր անցնելուց հետո նրանցից մեկը լսելի ձայնով, ըստ որում` առաջնորդի նման բերանը ծռելով ու քուչայի ակցենտով նետեց’ «աղչի ինքը չի՞»։ Սուրացող մյուս լաոուհին էլ` «հա բա ինչ ա, աղչի, թաղեմ սորոսականներին», ու արդեն մոտ 20 մետր հեռավորության վրա շարունակում էր Սորոսին թաղել-հանել։ Հետեից խնդալով նետեցի` տիկին, քաղաքամեջում ես, ոչ թե քուչայում…
Լսեց ու շարունակեցին երեքով անհավասարակշիռ չճալ, մենախոսել, կողքինների վրա թողնելով հոգեխանգարվածի տպավորություն. Այդ պահին նրանց կողով դեպի իմ ուղղությամբ երիտասարդ աղջիկ և տղա էին անցնում։ Տղան զարմացավ անհավասարակշիռ տիկնանց պահվածքից ու աղջկան հարցրեց’ «խախտվա՞ծ էին,Էդ ինչ էին անում»:
Աղջիկը ծիծաղեց ու ասեց` ինչ որ Սորոսին էին թաղում-հանում…Ահա, ձեր հասարակության կարծիքը ձեր մասին, երբ ձեզ անգամ մարդամեջը դուրս գալիս պահել չգիտեք…
Կարծիքներ