Սևանա լճից դուրս է բերվել 46 ապօրինի ձկնորսական ցանց

Սևանա լճից դուրս է բերվել 46 ապօրինի ձկնորսական ցանց

Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումների շրջանակում լճից դուրս է բերվել 46 ապօրինի ձկնորսական ցանց։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում՝ հունվարի 11-ին, «Սևան» ազգային պարկ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ։

Կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ: Միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում