Իրանը մոտ օրերս սպասում է Թրամփի նամակին միջուկային ծրագրի վերաբերյալ

Թեհրանն առայժմ չի ստացել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին. այն շուտով կհանձնի միջնորդը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Նամակը գրված է, առայժմ մեզ չի հասել: Կա պայմանավորվածություն, որ մոտ ժամանաներս այն Թեհրան կհասցնի արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը», - ասել է նախարարը ճեպազրույցում, որը հեռարձակել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, և հավելել էր, որ կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, այլ ոչ թե փորձել իրանական միջուկային խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։
Կարծիքներ