Փրկարարները Երևանում ավտոմեքենա են դուրս բերել երթևեկելի հատված

Փրկարարները Երևանում ավտոմեքենա են դուրս բերել երթևեկելի հատված

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 2-ին, ժամը 16:05-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մուշավանի ամառանոցներում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը. առկա է ընկնելու վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում