Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 26-ի ցերեկը հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 26-ի երեկոյան ժամերին, 27-28-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.60C (1993 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.70C (1994 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.70C
Կարծիքներ