ԱՄՆ-ում առաջին անգամ դեմքի և երկու ձեռքի փոխպատվաստման հաջող վիրահատություն են իրականացրել (լուսանկարներ)

ԱՄՆ-ում առաջին անգամ դեմքի և երկու ձեռքի փոխպատվաստման հաջող վիրահատություն են իրականացրել (լուսանկարներ)

Նյու Յորքի համալսարանական հիվանդանոցի բժիշկները դեմքի և երկու ձեռքի փոխպատվաստման վիրահատություն են արել, որն առաջին անգամ է հաջողությամբ ավարտվել:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, վիրահատության է ենթարկվել 22-ամյա Ջո Դիմեոն, որի մարմնի մաշկի 80 տոկոսն այրվել էր երկու տարի առաջ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Բժիշկները վիրահատությունն արել են ամռանը, սակայն արդյունքների մասին չէին հայտարարում, քանի դեռ վստահ չէին, որ դրանք հաջող կլինեն:

Նշվում է, որ նախկինում դեմքի և ձեռքերի առանձին նամօրինակ վիրահատություններ արվել են, իսկ և՛ ձեռքերի, և՛ դեմքի վիրահատություն ընդամենը երկու անգամ է արվել, որոնք հաջողությամբ չեն ավարտվել:  

Վիրահատությունը տևել է 23 ժամ: «Մենք պետք է վստահ լինեինք, որ վարակ չի անցնի, մենք պետք է դոնորի ճիշտ ընտրություն անեինք և պետք է հնարավոր ամեն բան անեինք, որ Ջոյի վիրահատությունը հաջող անցներ»,- ասել է վիրահատությունն իրականացրած բժշկական թիմի ղեկավար Էդուարդո Ռոդրիգեսը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում