Ուժի մեջ են մտել ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները
Հունիսի 14-ին ուժի մեջ են մտել ԱՄՆ պատժամիջոցները, որոնք արգելում են ամերիկյան ֆինանսական հաստատություններին անմիջականորեն ձեռք բերել ռուսական պարտատոմսեր։
Համապատասխան հրամանը նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր ապրիլի 15-ին։
Նշվում է, որ արգելքը չի տարածվում երկրորդային շուկայից պարտատոմսեր գնելու վրա։
Այդկերպ Վաշինգտոնը փակում է թարմ միջոցների հոսքը ՌԴ ֆինանսական համակարգ։ Ռուս վերլուծաբանները կարծում են, որ պատժամիջոցներն առաջին հերթին վնաս կհասցնեն հենց ԱՄՆ-ին։
Կարծիքներ