Հռոմում մեկնարկել է Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միջազգային հանձնախմբի նիստը
Հռոմում հունվարի 22-ին գումարվել է Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության Միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի 18-րդ լիագումար նիստը, որը նվիրված է Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միջև պաշտոնական աստվածաբանական երկխոսության 20-ամյա հոբելյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նշելով, որ նիստը տևելու է մինչև հունվարի 26-ը։
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հանձնախմբի լիագումար նիստին և հոբելյանական արարողություններին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իրենց մասնակցությունն են բերել հանձնախմբի անդամներ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն ու Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
Կարծիքներ