Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա երեխայի դիեր
Շիրակի մարզում, այսօր, հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակի 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջները բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են մոր և տղայի դիերը։
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին 9-ը։
Կարծիքներ