Փետրվարի կեսերից ի վեր Դոնբասի 12 հազար բնակիչներ Ռուսաստանի քաղաքացիություն են խնդրել

Փետրվարի կեսերից ի վեր Դոնբասի 12 հազար բնակիչներ Ռուսաստանի քաղաքացիություն են խնդրել

Ընթացիկ տարվա փետրվարի կեսերից ի վեր Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ավելի քան 12 հազար բնակիչներ ՌԴ քաղաքացիություն ստանալու հայտ են ներկայացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը:

«Եթե ուշադրություն դարձնենք վերջին ժամանակներին, փետրվարի 18-ից այդ իրավունքից օգտվել են հանրապետությունների ավելի քան 12 հազար բնակիչներ. ներկայացրել են (ՌԴ քաղաքացիություն ստանալու) դիմումներ»,-նահանգապետն ասել Է լրագրողներին:

Ընթացիկ տարվա սկզբից ի վեր, բոլոր փաստաթղթերը ձեւակերպելուց հետո արդեն ՌԴ քաղաքացիություն Է ստացել ավելի քան 1,5 հազար մարդ, հավելել Է նա: 2019 թվականից Ռոստովի մարզի տարածքում շարունակում են գործել ռուսաստանյան անձնագրեր տալու կենտրոններ, որտեղ ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի բնակիչները կարող են փաստաթղթեր ներկայացնել դյուրացված ռեժիմով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար:

ԼԺՀ-ից եւ ԴԺՀ-ից փախստականներն սկսել են Ռոստովի մարզ ժամանել ընթացիկ տարվա փետրվարի 18-ից, այն բանից հետո, երբ հանրապետությունների ղեկավարությունը հայտարարել Է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինա ներխուժման սպառնալիքի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում