Զելենսկին հետ է կանչել ուկրաինացի խաղաղապահներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հրամանագրով երկիր է հետ կանչել միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցող խաղաղապահներին։ Հրամանագրի լուսապատճենը երեքշաբթի հրապարակել է ուկրաինական Dom հեռուստաալիքը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Հետ կանչել ազգային կոնտինգենտին Ուկրաինա, ովքեր մասնակցում են խաղաղության և անվտանգության միջազգային գործողություններին՝ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը մասնակցելու համար»,- ասվում է փաստաթղթի տեքստում։
Կարծիքներ