Հայկական կողմը գերիների մասով տվյալներ չունի

Հայկական կողմը գերիների մասով տվյալներ չունի

Հայկական կողմը գերիների մասով տվյալներ չունի: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք գերիներ կան Հայաստանի եւ Արցախի կողմից, ՊՆ ներկայացուցիչը հիշեցրեց, որ նույնիսկ հարաբերական անդորրի փուլում այդ մասով որեւէ ուղիղ կապ չկար հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ: Շփումներն ամբողջությամբ իրականացվում էին Կարմիր խաչի միջոցով, իսկ այսօր այդպիսի կապն ընդհանրապես գոյություն չունի:

«Հետեւաբար, գերիների մասով որեւէ առարկայական ինֆորմացիա այս պահին հաղորդել չեմ կարող»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զոհվածների դիակների տարհանման համար մարդասիրական հրադադարի մասին ինֆորմացիա եւս չկա:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում