Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը։
Այդ մասին Շառլ Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր էջում։
Ջերմորեն ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած հանդիպումը սահմանային հանձնաժողովների միջև միջպետական սահմանի սահմանազատման և կայունությունը լավագույնս ապահովելու վերաբերյալ քննարկումներն առաջ մղելու նպատակով։ Շոշափելի առաջընթաց է, որը հաջորդում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը»,- գրել է Միշելը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 24-ին հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
Կարծիքներ