Տոկիո 2020․ Կարապետ Չալյանը կրկին հաղթանակ տարավ

Տոկիո 2020․ Կարապետ Չալյանը կրկին հաղթանակ տարավ

Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) նվաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր:

Երկրորդ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց 2018թ. աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, 35-ամյա ռուս Ալեքսանդր Չեխիրկինի հետ և հաղթեց 2:1 հաշվով:

Եզրափակչի ուղեգիրը Կարապետ Չալյանը կվիճարկի կամ ղրղզ Ակժոլ Մախմուդովի, կամ ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում