Արսենյանը ՌԴ ԴԺ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահին է փոխանցել Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները
Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բուլավինի հետ։
Ինչպես հայտնել են դեսպանությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Բոնդարևը և Կոմիտեի անդամ Կրիմ Կազանոկովը։
Հանդիպման սկզբում դեսպան Արսենյանը զրուցակցին է փոխանցել Հայաստանի Հանրապետության ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները։
Փոխըմբռնման և կառուցողական աշխատանքի պատրաստակամության մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային ոլորտում միջխորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով նշյալ ոլորտում միջխորհրդարանական երկխոսության շարունակականության պահպանման կարևորությունը։
Կարծիքներ