ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը վավերականացնելու քայլը. Միլլեր
ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի վավերականացումը:
Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Սա ցույց է տալիս, որ առաջընթացը հնարավոր է մշտական երկխոսության միջոցով։ Մենք աջակցում ենք երկու կողմերի աշխատանքին դեպի կայուն, արժանապատիվ խաղաղություն՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման»,- գրել է նա։
Հայաստանն ու Ադրբեջանը հոկտեմբերի 25-ին վավերացրել են երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։
Կարծիքներ