«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը պատմության մեջ ռեկորդային` 8-րդ անգամ հյուրընկալեց Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչը, որտեղ մրցեցին գերմանական «Բորուսիա»-ն և իսպանական «Ռեալ»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին թիմերը զգոն էին գործում և առավել հավասակշռված էին թե պաշտպանությունում, թե հարձակման գծում: Դորտմունդի «Բորուսիա»-ն շեշտը դրել էր արագ հակագրոհների վրա և հենց գերմանական թիմն էլ նկատելի վտանգավոր գրոհներ էր կազմակերպում: «Ռեալ»-ը հիմնականում դիրքային գրոհներով էր գործում:
Երկրորդ կեսի մեկնարկային հատվածում թիմերը փոխադարձաբար գրոհում էին` փորձելով գտնել միմյանց խոցելի օղակները: «Ռեալ»-ին հաջողվեց առաջինն օգտագործել իր հնարավորությունը: 74-րդ րոպեին գլխի շեշտակի հարվածով Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասը գրավեց Կարվախալը: Խփած գնդակից հետո էլ «արքայական» ակումբը շարունակեց տիրել նախաձեռնությանը: Եվ 82-րդ րոպեին «Ռեալ»-ը երկրորդ գնդակն ուղարկեց «Բորուսիա»-ի դարպասը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Վինիսիուսը:
«Բորուսիա»-«Ռեալ»` 0:2:
Մադրիդի «Ռեալ»-ն իր պատմության մեջ 15-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
Կարծիքներ