Մինսկից Անթալիա մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում
Բելառուսական Belavia ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռը, որը Մինսկից մեկնում էր Անթալիա, արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Interfax-ի փոխանցմամբ՝ օդանավի անձնակազմը ահազանգ է տվել թռիչքից 1 ժամ անց:
Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռի շարժիչում յուղի ջերմաստիճանը հանկարծակի կտրուկ բարձրացել է:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել մեկ շարժիչով. երկրորդը խափանվել է թռիչքի ընթացքում:
Կարծիքներ