Ադրբեջանը մտադիր չէ գրավել Սյունիքը, «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը մեր համար կորցրել է իր գրավչությունը. Հաջիև

Ադրբեջանը մտադիր չէ գրավել Սյունիքը, «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը մեր համար կորցրել է իր գրավչությունը. Հաջիև

Ադրբեջանը մտադիր չէ գրավել Սյունիքն այն բանից հետո, երբ երկու կողմերը չկարողացան համաձայնության գալ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում:

Այս մասին POLITICO-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության գլխավոր օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նախագիծը, նրա խոսքով, «կորցրել է իր գրավչությունը, փոխարենը Ադրբեջանը կարող է դա անել Իրանի հետ»:

«Մեր օրակարգը վերաբերում էր միայն երկկողմանի ներգրավվածության շրջանակներում տրանսպորտային կապերի կառուցմանը: Այն դեռ սեղանին է»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում