Սոչիի գրեթե բոլոր գետերը ջրհեղեղի հետևանքով դուրս են եկել ափերից
Սոչիով հոսող գրեթե բոլոր գետերը վատ եղանակի պատճառով դուրս են եկել ափերից: Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը:
«Այսօր մենք տեսնում ենք, որ ոչ թե որոշ գետեր են դուրս եկել ափերից, այլ դուրս են եկել գրեթե բոլոր գետերը, որոնք հոսում են Սոչիով: Դրանք և՛ Ադլեր, և՛ Խոստա շրջաններն են: Մացեստա, Խոստա, Կուդեպստա և Խորոտա, Պսոու, Մզիմտա գետերը: Բոլոր գետերը դուրս են եկել ափերից»,- ասել է Կոնդրատևը:
Կարծիքներ