Իրանցի գեներալն ասում է, որ հարվածից առաջ ԱՄՆ-ն Իսրայելին արբանյակային պատկերներ է տվել

Իրանցի գեներալն ասում է, որ հարվածից առաջ ԱՄՆ-ն Իսրայելին արբանյակային պատկերներ է տվել

Իր տարածքի վրա Իրանի հարձակումից առաջ Իսրայելը ԱՄՆ-ից տվյալներ էր ստացել իրանական հրթիռային ստորաբաժանումների տեղաշարժերի մասին։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) մաս կազմող «Բասիջ» միլիցիայի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամռեզա Սոլեյմանին։

 

«Իրանի հրթիռային հարձակումների ժամանակ ամերիկացիներն ասացին, որ տեղյակ չեն հարձակումների մասին, բայց իրականում ամերիկացիները սիոնիստներին արբանյակային պատկերներ են տվել Իրանի շարժման մասին»,- գեներալի խոսքերն է մեջբերում SNN հեռուստաալիքը :

Հետևեք մեզ նաև Տելեգրամում