Ֆիդանն ու Բերբոքը քննարկել են իրավիճակը Իսրայելում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում

Ֆիդանն ու Բերբոքը քննարկել են իրավիճակը Իսրայելում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում

Եգիպտոսում տեղի է ունեցել Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:

Հաքան Ֆիդանը և Աննալենա Բերբոքը քննարկել են Գազայի հատվածում և Իսրայելում զարգացումները, ՀԱՄԱՍ-ի գերեվարած գերմանացիների վերադարձի, տուժածներին հումանիտար աջակցության և տարհանման հեռանկարը:

Թուրքական կողմի տվյալով՝ դիվանագետները քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում։

Ակնկալվում է, որ Ֆիդանին կընդունեն Եգիպտոսի նախագահը և արտգործնախարարը: Հանդիպումների ընթացքում կքննարկվի տարածաշրջանում առկա բարդ իրավիճակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում