ՀՀ վարչապետին ուղղված հեռագրում ձեռագրով լրացումներն արել է անձամբ նախագահ Մակրոնը. Մանե Գևորգյան
Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Էմանուել Մակրոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Չէի ցանկանա անդրադառնալ այս հարցին, բայց մի շարք լրատվամիջոցներ, մեծ հաշվով պարբերաբար չունենալով ծանրակշիռ բովանդակություն, շարունակում են դիմել մանիպուլյացիոն քայլերի: Ֆրանսիայի նախագահի՝ վարչապետին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Մակրոնը, ինչը ընդունված պրակտիկա է հեռագրեր հղելիս:
Cher Nikol լրացումը նախագահի կողմից խոսում է երկու երկրների առաջնորդների ջերմ և ընկերական հարաբերությունների մասին: Ի լրումն, տեղեկացնեմ, որ հեռագրի թարգմանությունը նույնպես տրամադրվել է ֆրանսիական կողմից: Խորհուրդ կտամ զերծ մնալ բովանդակությունից զուրկ շահարկումներից և գործել համագործակցային եւ պրոֆեսիոնալ դաշտում»,- նշեց Գևորգյանը:
Հունիսի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Կարծիքներ