ՀԷՑ-ի մոտ 500 աշխատակիցների ստիպելու են գնալ Քոչարյանի՝ Վանաձորում կազմակերպվելիք հանրահավաքին
Civic.am-ի հետ են կապվել Հայաստանի էլեկտրական ցանցերի մի քանի աշխատակիցներ և պատմել, որ վաղը ՀԷՑ-ը ինչ-որ մրցույթ է կազմակերպում աշխատակիցների համար Լոռու մարզում։
ՀԷՑ-ի տարբեր ստորաբաժանումների պետեր, սակայն, տարբեր սպառնալիքներով՝ ընդհուպ աշխատանքից ազատելու, ՀԷՑ աշխատակիցներին հրահանգել են անպայման ներկայանալ Քոչարյանի՝ Վանաձորում կազմակերպվելիք հանրահավաքին։
Հիշեցնենք, որ հանրահավաքին մասնակցել պարտադրելը քրեական հանցագործություն է և պատժվում է 7 տարի ազատազրկմամբ։
Վաղը Civic.am-ը կփորձի Դատախազությունից ճշտել, արդյոք ստացել են նման հաղորդում ու կա՞ն արդյոք այս գործի շրջանակներում ՀԷՑ-ի հարցաքննված պաշտոնյաներ։
Կարծիքներ