Գազայի հատվածում հայտնել են, որ Իսրայելի գնդակոծումների զոհերի թիվը հասել Է 43-ի

Գազայի հատվածում հայտնել են, որ Իսրայելի գնդակոծումների զոհերի թիվը հասել Է 43-ի

 Առնվազն 43 մարդ, ներառյալ 13 երեխա Է զոհվել, եւս 296-ը վիրավորվել Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծումների հետեւանքով, որոնք շարունակվում են մայիսի 10-ի երեկոյից: Մայիսի 12-ին այդ մասին հայտնել Է ափամերձ միջատարածքի առողջապահության նախարարությունը:

«Զոհվել Է 43 մարդ, որոնց թվում 13 երեխա եւ երեք կին, եւս 296-ը տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել իսրայելական գնդակոծումների հետեւանքով»,- մեջբերում Է Dunya Al Watan ռադիոկայանը գերատեսչության հայտարարությունը: Ինչպես նշում Է ռադիոկայննը, ամենից հաճախ իսրայելացի զինվորականների հարվածների թիրախ են դառնում բնակելի տները, ինչպես նաեւ Գազայի հատվածը վրահսկող ՀԱՄԱՍ արմատական խմբավորման առաջնորդների տեղաբաշխման վայրերը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ մայիսի լույս 12-ի գիշերը Գազայի հատվածում քաղաքացիական ավտոմեքենային Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի հետեւանքով զոհվել Է հինգ մարդ: Բացի դրանից խիստ տուժել են քաղաքացիական ենթակառուցվածքի մի ամբողջ շարք օբյեկտներ:

Ափամերձ միջատարածքին հարվածները դարձել են պաղեստինցի արմատականների կողմից հրթիռների արձակման պատասխանը: ՀԱՄԱՍ-ի մարտական թեւը՝ «Իզեդին ալ Քասամի բրիգադները», հայտարարել Է մայիսի 11-ի երեկոյան եւ 12-ի առավոտյան ավելի քան 200 հրթիռների արձակման մասին դեպի Թել Ավիվ եւ Բեեր Շեւա: Հայտնել են հինգ զոհված իսրայելացիների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում