Իրանում ՀՀ դեսպանն այցելել է «Bahman Group» ավտոմեքենաշինական ընկերություն

Իրանում ՀՀ դեսպանն այցելել է «Bahman Group» ավտոմեքենաշինական ընկերություն

Հունիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է «Bahman Group» ավտոմեքենաշինական ընկերություն և հանդիպել գլխավոր տնօրեն Բյույուք Ալիմորադլուի հետ:

ՀՀ դեսպանը ծանոթացել է տարբեր մակնիշի ավտոմեքենաների արտադրությանը և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել հայկական կողմի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ համագործակցության հնարավորությունները:

Դեսպան Թումանյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ անհրաժեշտ կապերի հաստատման գործում:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում