Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել

 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին կատարվել է 284 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր:

Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20648 քաղաքացու հետազոտություն, որից 3294-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արձանագրվել է 2 մահ:

47-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վիճակ արգանդի էքստիրպացիայից հետո:

95-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում