Կլաարը կայցելի նաև Ադրբեջան

Կլաարը կայցելի նաև Ադրբեջան

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Ադրբեջան։

Այս մասին հայտնել են ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակից։

«Այս շաբաթ սպասվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Կլաարի այցը Հայաստան և Ադրբեջան։ Բաքվի համար ստույգ ամսաթիվը դեռ հաստատված չէ, սակայն այս այցը կկայանա Երեւան այցից հետո»,- նշել են գրասենյակից։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում