Վահան Քերոբյանը և ԱԶԲ փոխնախագահն անդրադարձել են տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը

Վահան Քերոբյանը և ԱԶԲ փոխնախագահն անդրադարձել են տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Քննարկվել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը, որտեղ հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն։

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը,

 էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին, կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում