Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 10 մարդ Է զոհվել
Աֆղանստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 20-ին որոտած պայթյունի զոհերի թիվը հասել Է 10-ի, եւս 52 մարդ վիրավորվել Է: Դեկտեմբերի 21-ին այդ մասին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը:
Ավելի վաղ 1TV հեռուստաալիքը տեղեկացրել Էր ութ զոհերի եւ 15 տուժածների մասին:
Դեկտեմբերի 20-ին հուժկու պայթյուն Է որոտացել Քաբուլի հրապարակներից մեկում: Ենթադրաբար, գրոհի թիրախ Է եղել այն ավտոմոբիլը, որտեղ գտնվել Է խորհրդարանականներից մեկը: Քաղաքական գործչը ողջ Է մնացել, բայց վիրավորվել Է:
Երկրի տարածքում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել կատարվածի պատասխանատդությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ