Պաշտոնական Իրանը սպառնացել է, որ միջուկային գործարքի ձախողումն ԱՄՆ-ի համար հետևանքներ կունենա
ԱՄՆ-ը թանկ կվճարի Իրանի միջուկային գործարքի ձախողման համար: «Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ այս մասին պնդում է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, հաղորդում է Tasnim գործակալությունը:
Թեհրանի ներկայացուցիչը նշել է, որ Իրանի «ակտիվ դիմադրության ռազմավարությունն» արդեն հաղթանակ է տարել Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականության դեմ։
«Եթե Վիեննայում բանակցությունները չավարտվեն դրական ելքով, ապա ԱՄՆ ներկայիս վարչակազմը շուտով կգիտակցի իր պարտությունն ու բաց թողած հնարավորությունները»,- ասել է Շամհանին։
Բանակցություններին, որում կնքվող համաձայնագրով Իրանը կհրաժարվի միջուկային զենքի հետագա մշակումներից, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության և ԱՄՆ-ի ներկայացուցիչներ են մասնակցում։
Կարծիքներ