Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը․ Մարուքյանը՝ Արցախի վրա հարձակումների մասին
Ադրբեջանը խախտել է հրադադարը Լեռնային Ղարաբաղում։ Մի կողմից Ալիևը շարունակում է հայտարարել, որ իրենք պատրաստ են խոսել ԼՂ հայերի, այնտեղ ծնվածների հետ, միաժամանակ հարձակվում են ԼՂ-ում ծնված և խաղաղ ապրող մարդկանց վրա։
Այս մասին «Թվիթերում» գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»,- հավելել է նա։
Մարտի 10-ին, ժամը 19։10-ից 19։40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենքեր։
Կարծիքներ