Բանգլադեշում 11 մարդ է զոհվել ոստիկանության հետ ընդհարումների հետեւանքով

Բանգլադեշում 11 մարդ է զոհվել ոստիկանության հետ ընդհարումների հետեւանքով

Անցած հանգստյան օրերին Բանգլադեշում բողոքի ակցիաների առնվազն11 մասնակից Է զոհվել, 10-ը՝ վիրավորվել ոստիկանության եւ անվտանգության ուժերի հետ ընդհարումների հետեւանքով: Մարտի 29-ին այդ մասին հաղորդել Է Times of India թերթը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:

Բողոքի զանգվածային ցույցերն անցկացվել են արմատական մուսուլմանական կազմակերպությունների կողմից Պակիստանից Բանգլադեշի անկախության հռչակման՝ մարտի 26-ին նշվող 50-ամյակի առթիվ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Դաքա կատարելիք այցի դեմ:

Իսլամիստները նրա վարչակազմին մեղադրում են երկրի մուսուլման բնակչության նկատմամբ խտրականության մեջ: Առավել կատաղի ընդհարումներ են տեղի ունեցել մարտի 28-ին Դաքայում, որտեղ Hefazat-e-Islam խմբավորման իսլամիստները հարձակումներ են գործել պետական հիմնարկությունների, հնդուիստական տաճարների եւ մարդատար գնացքների վրա, հրկիզել են ավտոբուսներ եւ քարեր նետել ոստիկանների վրա:

Իրավակարգի ուժերը հարկադրված են եղել արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ կիրառել ջարդարարների դեմ:

Ներկայումս Դաքայում իրադրությունը մնում Է լարված: Իշխանությունները եւ ոստիկանությունը միջոցներ են ձեռնարկում նոր անկարգությունների կանխման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում