Կոտայքի մարզպետն ու Կոտայքի թեմի առաջնորդը կարևորել են մարզային իշխանությունների և եկեղեցու փոխգործակցությունը

Կոտայքի մարզպետն ու Կոտայքի թեմի առաջնորդը կարևորել են մարզային իշխանությունների և եկեղեցու փոխգործակցությունը

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն իր խորհրդական Հրաչյա Վարդանյանի հետ այսօր հյուրընկալվել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին և օրհնություն ստացել նրանից:

 

Հանդիպմանը ներկա էին նաև բանակի հոգևոր առաջնորդ Հայր Մովսեսը, փոխառաջնորդ Տեր Ենովք քահանան։

 

Մարզպետը և Սրբազանը քննարկել են պետության առջև ծառացած խնդիրները՝ դրանց լուծման ուղղությամբ կարևորելով մարզային իշխանությունների և եկեղեցու փոխգործակցությունն ու միասնական աշխատանքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում