Հայաստանն արյունաբանական ոլորտում ունեցած ձեռքբերումներով կարող է դառնալ հաջողված օրինակ այլ երկրների համար. Ավանեսյան
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Սեզար Գարիդոն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Հպարտությամբ արձանագրում ենք, որ Հայաստանն արյունաբանական ոլորտում ունեցած ձեռքբերումներով կարող է դառնալ հաջողված ու լավ օրինակ այլ երկրների համար»,- Սեզար Գարիդոյին ողջունելով`ասել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հայաստանը հեմոֆիլիայի, արյունաբանության ոլորտում մշտական դինամիկ զարգացում ապահովող երկիր է, և մենք պատրաստ ենք աջակցել` նպաստելու այս ոլորտում ձեր երկրի նոր ձեռքբերումներին»,- տպավորված Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ձեռքբերումներով` ասել է Սեզար Գարիդոն:
Հայաստանը 146 երկրներից մեկն է, որ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի անդամ է, և ֆեդերացիան անընդմեջ մեր պացիենտներին է տրամադրում հակահեմոֆիլային դեղամիջոցներ, մեր մասնագետների համար կազմակերպում է վերապատրաստումներ, ինչպես նաև ֆեդերացիան նպաստում է այս հիվանդության վարման ժամանակակից մեթոդների ներդրմանը:
Նորագույն և թանկարժեք դեղամիջոցները հայ բուժառուներին համաշխարհային ֆեդերացիայից բացի, տարամադրում է նաև Հայաստանի առողջապահության նախարարությունը:
Տարեցտարի ավելի մեծ քանակով հակահեմոֆիլային դեղամիջոցներ է ձեռք բերում առողջապահության նախարարությունը:
Կարծիքներ