Թրամփը Սպիտակ տունը լքելուց առաջ Չինաստանի դեմ մի քանի խիստ միջոցառումներ կընդունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տունը լքելուց առաջ Չինաստանի դեմ մի քանի խիստ միջոցառումներ կընդունի, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով վարչակազմի ներկայացուցիչներին։
Նա փորձում է Ջո Բայդենի վարչակազմի համար կուրսի փոփոխությունը քաղաքականապես հիմնազուրկ դարձնել։
Թրամփի վարչակազմը նախատեսում է չինական մեծ թվով ընկերությունների, պետական կառույցների եւ պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ մտցնել կամ սահմանափակել առեւտուրը՝ Սինցզյանում եւ Հոնկոնգում մարդու իրավունքների խախտումներին ենթադրյալ մասնակցության կամ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիքի պատճառով։
Կարծիքներ