Թուրքական խաղաղապահներ չեն լինելու Լեռնային Ղարաբաղի տարածքում. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «ահաբեկիչները, որ բերվել են Լեռնային Ղարաբաղի տարածք, ցավոք, չեն անհետացել»:
«Դա կոնկրետ տեղեկություն է, որը հիմնված է եղել փաստերի վրա, որոնք հաստատվել են ոչ միայն ռուսական կողմից: Ելնում ենք այն բանից, որ հարցը կլուծվի, եւ դրա լուծման համար պետք է ջանքեր գործադրեն այդ տարածաշրջանում խաղաղությամբ հետաքրքրված բոլոր կողմերը: Մեր կողմից դրանով զբաղվում են ռազմական փորձագետները, բայց, կարծում եմ, այդ հարցը, հավանաբար մասնագետների ավելի կոնկրետ աստիճանի աշխատանք է ենթադրում, որից հետո արդյունքների մասին հաշվետվություններ կլինեն»,- ասել է Մարիա Զախարովան:
Նա ասել է, որ «Ռուսաստանը չի լքել հայերին կամ Հայաստանը, այլ բոլոր ուժերը ներդրել է իրավիճակի կարգավորման համար»։
«Սկզբում՝ քաղաքական ճանապարհով՝ օգտագործելով դիվանագիտություն, միջազգային իրավունք, բանակցային գործընթաց, ապա նաեւ խաղաղապահներին է տեղափոխել այնտեղ։ Նրանք, ովքեր նյութեր են գրում, հեռուստատեսային ելույթներ են ունենում, պետք է հիշեն, որ այդ տարածաշրջանի բնակիչների անվտանգույթունը, խաղաղությունն ու ապագան, կայունությունը ներկայում ապահովում, երաշխավորվում են ռուսաստանցի խաղաղապահները։ Սա այն հարցի պատասխանն է, թե մեր երկրի ղեկավարույթունը որքան անկեղծ է հետաքրքրված այդ տարածաշրջանի կայունությամբ»,- ասել է Մարիա Զախարովան։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում Թուրքիայի ներկայությանը, Մարիա Զազախարովան եւս մեկ անգամ վերահաստատել է, որ թուրքական խաղաղապահներ չեն լինելու Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Կարծիքներ