Սլովենիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Պուտինի և Բայդենի հանդիպումը
Սլովենիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երկրի ԱԳՆ-ից:
«Սլովենիան պատրաստ կլիներ նման հանդիպում անցկացնել, եթե երկու առաջնորդները համաձայնեն դրան։ Սլովենիան նախկինում ևս կազմակերպել է նման հանդիպումներ»,- հայտնել են Սլովենիայի ԱԳՆ-ի ռազմավարական հաղորդակցությունների ծառայությունում։
Նշենք, որ փորձագետներն ու ԶԼՄ-ները ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների գագաթնաժողովի համար հնարավոր վայրեր են համարում Իսլանդիան, Չեխիան, Ավստրիան և Սլովենիան:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Բայդենը Պուտինին առաջարկել է այս տարվա ամռանը եվրոպական երկրներից մեկում բարձր մակարդակի հանդիպում անցկացնել՝ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերը քննարկելու համար: Կրեմլը հայտնել է, որ հանդիպման հնարավոր ժամկետները քննարկվում են։
Կարծիքներ