Իտալիայի վարչապետ Դրագին մեկնել է ԱՄՆ

Իտալիայի վարչապետ Դրագին մեկնել է ԱՄՆ

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին անցյալ տարվա փետրվարին կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ մեկնում է ԱՄՆ, որի ընթացքում երեքշաբթի օրը բանակցություններ կվարի նախագահ Ջո Բայդենի հետ։

Առաջնորդները վերջին անգամ հանդիպել են Հռոմում, ուր Բայդենը մեկնել էր մասնակցելու G20-ի գագաթնաժողովին անցյալ տարվա հոկտեմբերի վերջին։ Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները, բանակցությունների առանցքում լինելու է ուկրաինական թեման:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում