Լիտվան AstraZeneca-ի 27500 դեղաչափ պատվաստանյութ կուղարկի Հայաստան
Լիտվան կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի հազարավոր դեղաչափեր նվիրատվություն կանի Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Լիտվայի հանրային հեռուստառադիոընկերությունը:
Մասնավորապես, Լիտվայի կառավարությունը հուլիսի 28-ին հաստատել է Հայաստանին 27 հազար 500 դեղաչափ պատվաստանյութ ուղարկելու որոշումը: Ուկրաինային և Մոլդովային կուղարկվի համապատասխանաբար 131 հազար և 26 հազար 500 դեղաչափ:
Կարծիքներ