Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել Բելառուսի նախագահի մահվանից հետո իշխանության փոխանցման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել ինքնիշխանության պաշտպանության և սահմանադրական կարգի պաշտպանության մասին, որով կարգավորում է իշխանությունների գործողությունները պետության ղեկավարի բռնի մահվան դեպքում: Այս մասին հայտնում է BelTA- ն՝ հղում կատարելով Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը:
Փաստաթուղթը սահմանում է «մահափորձի, ահաբեկչական գործողություն կատարելու, արտաքին ագրեսիայի կամ այլ բռնի գործողությունների» հետևանով նախագահի մահվան դեպքում գործողությունների կարգը:
Հրամանագրին համապատասխան, այս դեպքում պետական մարմինները պետք է ենթարկվեն երկրի անվտանգության խորհրդի որոշումներին, որը ղեկավարում է վարչապետը: Միևնույն ժամանակ, Բելառուսում անհապաղ մտցվելու է արտակարգ կամ ռազմական դրություն, դրանց ապահովման միջոցառումները որոշելու է նաև Անվտանգության խորհուրդը:
«Հիմնական հարցը կլինի ընտրությունների անցկացման հարցը: Մարզպետների մասնակցությամբ Անվտանգության խորհուրդը կորոշի դրանց անցկացման մասին: Հրամանագրի նպատակն է պահպանել երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ