Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ օգոստոսի 31-ի ասուլիսի ժամանակ արած հայտարարություններին:
Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, թե իբր պնդումները, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ էլ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, սխալ են։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ պետք չէ անցկացնել։
Վերջինս նշել է, թե անկախ խաղաղության համաձայնագրի ստորագրումից՝ իրական և կայուն խաղաղություն հաստատելու պայմանը իբր Բաքվի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցումն է։
Կարծիքներ