Վրաստանում պաշտպանության ուժերը կներգրավվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացում

Վրաստանում պաշտպանության ուժերը կներգրավվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացում

Վրաստանի պաշտպանության ուժերը կներգրավվեն կորոնավիրուսի դեմ պայքարի պատվաստումների արդյունավետ անցկացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան կարգադրություն է հրապարակել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Վրաստանի Սահմանադրության 72-րդ հոդվածի 2-րդ կետի և «Արտակարգ դրության մասին» Վրաստանի օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով պատվաստումներն արդյունավետ անցկացնելու համար պետք է գործի դնել Վրաստանի պաշտպանության ուժերը»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում