ՍԴ նախագահի պարտականությունները կստանձնի Ալվինա Գյուլումյանը. Էդգար Ղազարյան
ՍԴ նախագահի պարտականությունները կստանձնի Ալվինա Գյուլումյանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 26–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխություններն այսօրվանից մտան ուժի մեջ։ Ըստ այդ փոփոխությունների՝ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ:
Կարծիքներ