Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու, այդ թվում՝ Սասուն Խաչատրյանը
Այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհրդի նիստը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, իրավաբան Գառնիկ Թորոսյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Դավիթ Մկրտումյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային հանձնաժողովի անդամ է, Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախատեսվում է, որ սեպտեմբերի առաջին կեսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից կստացվեն հայցորդների մասով բարեվարքության տեղեկանքներն, ու կկայանան հարցազրույցները: Դրան, սակայն, նախորդելու է փաստաթղթերի ուսումնասիրության փուլը»:
Կարծիքներ